Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 06/08/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.78%-ով և կազմել 41.81 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.64%-ով և կազմել 44.97 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.47%-ով և կազմել 2066.60 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 4.13%-ով և կազմել 28.21 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.14%-ով և կազմել 994.60 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 6-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.72%-ով և կազմել 1778.50 դոլար, պղնձի գինն աճել է 1.37%-ով և կազմել 6523.00 դոլար, կապարի գինն աճել է 2.94%-ով և կազմել 1907.00 դոլար, նիկելի գինն աճել է 2.54%-ով և կազմել 14287.00 դոլար, անագի գինն աճել է 0.40%-ով և կազմել 17932.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.85%-ով և կազմել 2381.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.09%-ով և կազմել 16270.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33200.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 27386.98 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.64%-ով և կազմել 3349.16 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.00%-ով և կազմել 11108.07 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 6-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.54%-ով և կազմել 12591.68 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.98%-ով և կազմել 4885.13 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.27%-ով և կազմել 6026.94 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.99%-ով և կազմել 1282.44 կետ:

Share