Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկ. ակցիա` առողջ ապրելակերպի սիրահար Վիզա քարտապանների համար

Կոնվերս Բանկը հայտարարում է «Սպորտը իմ կյանքում»  ակցիայի մեկնարկը իր Վիզա քարտապանների համար:

Ակցիայի շրջանակում՝ օգոստոսի 17-սեպտեմբերի 30-ը ներառյալ, կատարելով  անկանխիկ գնումներ, Բանկի Վիզա քարտապանները կարող են ստանալ  50 սպորտային նվերներից մեկը: Մասնավորապես, 5,000 ՀՀ դրամ և ավել անկանխիկ քանակային ամենաշատ գործարք կատարած երեք քարտապանից յուրաքանչյուրը կստանա սպորտային համալիրի մեկամյա բաժանորդագրություն մեկ անձի համար,  4-10-րդ տեղերը զբաղեցրածները կստանան հեծանիվի կամ հեծանվասարքի գնման վկայական: Որպես նվեր նախատեսված են նաև Հայաստանում երկօրյա հանգստի ուղեգրեր,  սպորտային ժամացույցներ և  1 ամբողջ օրվա փաթեթ Յելլ էքսթրիմ այգու ծառայություններից օգտվելու համար:

Նշենք, որ Վիզա քարտապանների համար վերջին երեք տարիներին իրականացված ակցիաների շրջանակում Բանկի մոտ 80 քարտապանները ստացել են թարկարժեք նվերներ, դրամական խրախուսում, իսկ նրանցից 10-ը ամենահաջողակները  նախորդ տարի ստացել են ուղեգիր՝ նախատեսված երկու անձի համար և հանգիստն անցկացրել եվրոպական քաղաքներում՝ Փարիզում, Բարսելոնում, Լիսաբոնում, Բուդապեշտում, Պրահայում, Հռոմում,Վիենայում, Աթենքում, Ամստերդամում, Բեռլինում:

Մանրամասները՝ https://benefits.conversebank.am/hy/current-promotions/item/2020/08/12/Sport-in-my-life/

Կոնվերս բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Share