Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 18/08/20

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` օգոստոսի 18-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.44 դրամով և կազմել 484.21 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.76 դրամով և կազմել 576.26 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով և կազմել 6.62 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.42 դրամով և կազմել 637.80 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 409.94 դրամով և կազմել 30712.76 դրամ: Արծաթի գինն աճել է 2.89 դրամով և կազմել 419 դրամ: Պլատինի գինը նվազել է 44.60 դրամով և կազմել 14789.33 դրամ:

Share