Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկն ու Արմենիան լիզինգ քամփնին կհամագործակցեն Հայաստանում լիզինգի շուկայի զարգացման նպատակով

Կոնվերս Բանկի ու Արմենիան Լիզինգ Քամփնի ընկերության /Արմլիզինգ/ միջև ստորագրվել է համագործակցության պայմանագիր: Դրա շրջանակում Արմլիզինգը Կոնվերս Բանկի կողմից առաջարկվող հաճախորդներին մատուցելու է մասնագիտացված լիզինգային ծառայություններ՝ սպասարկելու է լիզինգի բուն գործընթացը, տրամադրելու է տարաբնույթ այլ ծառայություններ՝ այդ թվում խորհրդատվություն: Իրականացվելու են ֆինանսավորման համատեղ նախագծեր, որոնց շրջանակում՝ համաֆինանսավորման սկզբունքով, հաճախորդներին են առաջարկվելու հատուկ պայմաններ:

Համագործակցության շրջանակում Արմլիզինգը կիրականացնի լիզինգային գործարքների ֆինանսավորում նաև Կոնվերս Բանկից ներգրավված ռեսուրսներով:

Կողմերը վստահություն են հայտնել, որ Կոնվերս Բանկի և Արմենիան լիզինգ քամփնի ընկերության համագործակցությունը կնպաստի Հայաստանում լիզինգի շուկայի զարգացմանը, Բանկի ու Արմլիզինգի հաճախորդների համար լիզինգի հնարավորությունների ընդլայնմանը:

Կոնվերս Բանկ ՓԲ և Արմենիան Լիզինգ Քամփնի ՈՒՎԿ ՓԲ ընկերությունները վերահսկվում են ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Share