Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 18/08/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 42.67 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 45.15 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.08%-ով և կազմել 2001.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.68%-ով և կազմել 27.75 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.88%-ով և կազմել 967.50 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.51%-ով և կազմել 1757.00 դոլար, պղնձի գինն աճել է 1.48%-ով և կազմել 6428.00 դոլար, կապարի գինն աճել է 0.95%-ով և կազմել 1973.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.12%-ով և կազմել 14602.00 դոլար, անագի գինը նվազել է 1.24%-ով և կազմել 17426.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.85%-ով և կազմել 2423.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 2.09%-ով և կազմել 17483.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33200.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.24%-ով և կազմել 27778.07 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.23%-ով և կազմել 3389.78 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.73%-ով և կազմել 11210.84 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.30%-ով և կազմել 12881.76 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.68%-ով և կազմել 4938.06 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.83%-ով և կազմել 6076.62 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.21%-ով և կազմել 1311.52 կետ:

Share