Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 19/08/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 42.49 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.24%-ով և կազմել 45.04 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 2.16%-ով և կազմել 1958.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.80%-ով և կազմել 27.25 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.48%-ով և կազմել 953.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 19-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.74%-ով և կազմել 1770.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.91%-ով և կազմել 6486.50 դոլար, կապարի գինն աճել է 0.38%-ով և կազմել 1981.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.34%-ով և կազմել 14652.00 դոլար, անագի գինն աճել է 0.34%-ով և կազմել 17485.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.90%-ով և կազմել 2469.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 17483.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33200.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.31%-ով և կազմել 27692.88 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 3374.85 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 11146.46 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 19-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

 

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 12977.33 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.79%-ով և կազմել 4977.23 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.58%-ով և կազմել 6111.98 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 1316.32 կետ:

Share