Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 21/08/2020

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ օգոստոսի 17-21-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79,927,244 ԱՄՆ դոլար 483.25 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 81,621,191 ԱՄՆ դոլար 485.71 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 13,850,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 484,74 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 12,078,586 եվրո 571,60 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 24,534,883 եվրո 578,10 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:  Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,807,443,608 ՌԴ ռուբլի 6.55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,157,913,553 ՌԴ ռուբլի 6.64 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 73.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 27.9 մլն ԱՄՆ դոլար:

Share