Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. 2020թ. առաջին կիսամյակում շրջանառության մեջ գտնվող թղթադրամների և մետաղադրամների ծավալը նվազել է 3%-ով

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հրապարակվել է բանկի ֆինանսական վիճակի մասին համախմբված հաշվետվություն՝ 2020թ. հունիսի 30-ի դրությամբ։

Հրապարակված ցուցանիշների համաձայն ԿԲ ընդհանուր ակտիվների ծավալն աճել է 0.77%-ով և կազմել 2,082,756,481 հազար դրամ։

Արտարժույթով ակտիվների ծավալները 2019թ. վերջի համեմատ նվազել են 6.41%-ով և կազմել 1,370,375,342 հազար դրամ, որից.

  • կանխիկ դրամ՝ 48,368,247 հազար դրամ (+22.13%),
  • բանկերում և ֆինանսական հաստատություններում տեղաբաշխման միջոցներ՝ 394,050,043 հազար դրամ (-29.63%),
  • իրական արժեքով՝ շահույթի կամ վնասի միջոցով չափվող ֆինանսական գործիքներ՝ 814,597,812 հազար դրամ (+5.33%),
  • ածանցյալ ֆինանսական գործիքներ՝ 43,942 հազար դրամ,
  • իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքների միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ՝ 2,850,262 հազար դրամ (+5.48%),
  • ԱՄՀ-ում տեղաբաշխված միջոցներ՝ 110,322,879 հազար դրամ,
  • այլ ակտիվներ՝ 142,157 հազար դրամ

Տեղական արժույթով ակտիվների ծավալն աճել է 18.20%-ով և կազմել 712,381,139 հազար դրամ, որից.

  • բանկերում և ֆինանսական հաստատություններում տեղաբաշխման միջոցներ և ներդրումներ՝ 544,944,704 հազար դրամ (+25.60%),
  • իրական արժեքով՝ այլ համապարփակ ֆինանսական արդյունքների միջոցով չափվող ֆինանսական ակտիվներ՝ 88,192,233 հազար դրամ (+0.36%),
  • հիմնական միջոցներ՝ 64,217,240 հազար դրամ (-2.23%),
  • ոչ նյութական ակտիվներ՝ 3,036,385 հազար դրամ (+0.52%),
  • այլ ակտիվներ՝ 11,990,577 հազար դրամ (-2.03%)

Ինչ կայանում է շրջանառության մեջ գտնվող թղթադրամների և մետաղադրամների ծավալին, ապա այն կազմել է 589,012,563 հազար դրամ, արձանագրվել է ծավալի նվազում 3%-ով։

Հաշվետվությունն ամբողջությամբ

Share