Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 25/08/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 1.86%-ով և կազմել 43.36 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.66%-ով և կազմել 46.00 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.58%-ով և կազմել 1931.40 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.31%-ով և կազմել 26.43 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.01%-ով և կազմել 934.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 25-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.14%-ով և կազմել 1773.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.53%-ով և կազմել 6525.00 դոլար, կապարի գինն աճել է 1.13%-ով և կազմել 2005.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.11%-ով և կազմել 14923.00 դոլար, անագի գինն աճել է 0.93%-ով և կազմել 17365.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.38%-ով և կազմել 2490.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 17086.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33200.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 28248.44 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.36%-ով և կազմել 3443.62 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.76%-ով և կազմել 11466.47 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 25-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.04%-ով և կազմել 13061.62 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 5008.27 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.11%-ով և կազմել 6037.01 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 1267.16 կետ:

Share