Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 27/08/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում օգոստոսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 43.01 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 45.11 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում օգոստոսի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.16%-ով և կազմել 1947.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 0.29%-ով և կազմել 27.34 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.09%-ով և կազմել 940.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) օգոստոսի 27-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.31%-ով և կազմել 1779.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.90%-ով և կազմել 6584.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.52%-ով և կազմել 1994.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.03%-ով և կազմել 15077.00 դոլար, անագի գինն աճել է 0.88%-ով և կազմել 17517.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 2480.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 16887.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33200.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում օգոստոսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 28492.27 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.17%-ով և կազմել 3484.55 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.34%-ով և կազմել 11625.34 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում օգոստոսի 27-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.71%-ով և կազմել 13096.36 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.64%-ով և կազմել 5015.97 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.75%-ով և կազմել 5999.99 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.66%-ով և կազմել 1264.86 կետ:

Share