Բաժին. Ֆինանսական

2020թ. հունվար-հուլիսին պետական բյուջեի պակասուրդը կազմել է 104.88 մլրդ դրամ

ՀՀ վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2020թ. հունվար – հուլիս ամիսներին պետական բյուջեի եկամուտները կազմել են 883,348.7 մլն դրամ: 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 51.13 մլրդ դրամով կամ 5.78%-ով։

Ինչ կայանում է ծախսերին, ապա վերանշյալ ժամանակահատվածում պետական բյուջեի ծախսերը կազմել է 938,229.1 մլն դրամ, ինչը 20.72%-ով և 161.05 մլրդ դրամով ավել է 2019թ, համադրելի ցուցանիշից։

2020թ. առաջին 7 ամսում պետական բյուջեի պակասուրդը կազմել է 104.88 մլրդ դրամ, մինչդեռ 2019թ. առաջին կիսամյակում ունեինք հավելուրդ՝ 107.3 մլրդ դրամ։

Պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներն են.

  • ներքին աղբյուրներ՝ 59.71 մլրդ դրամ, որից՝ բանկային հատված – 54.60 մլրդ դրամ և ոչ բանկային հատված – 5.1 մլրդ դրամ
  • արտաքին աղբյուրներ՝ ֆինանսավորվել է 97.19 մլրդ դրամ

Հարկերի և տուրքերի միջոցով հավաքագրված եկամուտների ծավալը կազմել է 798,749.9 մլն դրամ։

  • ԱԱՀ միջոցով հավաքագրվել է 256.88 մլրդ դրամ կամ ընդհանուրի 32.15%-ը։
  • Ակցիզային հարկ՝ 62.55 մլրդ դրամ կամ 7.92%։
  • Շահութահարկ՝ 102.47 մլրդ դրամ կամ 12.98%։
  • Պետական տուրք՝ 17.52 մլրդ դրամ կամ 2.22%։
  • Մաքսատուրք՝ 35.33 մլրդ դրամ կամ 4.47%։
  • Բնապահպանական և բնօգտագործման վճարներ՝ 30.65 մլրդ դրամ կամ 2.41%։
  • Եկամտային հարկ՝ 241.83 մլրդ դրամ կամ 30.62%։
  • Սոցիալական վճարներ՝ 12.48 մլրդ դրամ կամ 1.58%։
  • Այլ հարկեր՝ 14.24 մլրդ դրամ կամ 1.8%։

Խոշորացնել

Share