Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 10/09/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 1.72%-ով և կազմել 37.13 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 1.77%-ով և կազմել 39.88 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.39%-ով և կազմել 1947.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.47%-ով և կազմել 26.84 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 0.80%-ով և կազմել 930.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 1777.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.82%-ով և կազմել 6681.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.90%-ով և կազմել 1915.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.84%-ով և կազմել 14853.00 դոլար, անագի գինը նվազել է 1.48%-ով և կազմել 17960.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.69%-ով և կազմել 2412.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 2.18%-ով և կազմել 18585.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 33200.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 1.45%-ով և կազմել 27534.58 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 1.76%-ով և կազմել 3339.19 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.99%-ով և կազմել 10919.59 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 10-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.21%-ով և կազմել 13208.89 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 5023.93 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 6003.32 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.27%-ով և կազմել 1216.59 կետ:

Share