Բաժին. Ֆինանսական

Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2.49 մլն վճարային քարտ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տրամադրած տվյալների համաձայն 2020թ. երկրորդ եռամսյակի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառության մեջ է գտնվում 2,492.421 վճարային քարտ։ Երկրորդ եռամսյակի ընթացքում շրջանառության մեջ գտնվող քարտերի թիվը նվազել է 30,912-ով։

ԱՐՔԱ քարտերի քանակը 733,567 (-30,842) է՝ քարտերի ընդհանուր թվի 30,19%-ը։ VISA քարտերի քանակը 1,033,436 (-3,779) է՝ քարտերի ընդհանուր թվի 42.54%-ը։ Mastercard քարտերի քանակը 618,701 (+4,476) է՝ քարտերի ընդհանուր թվի 25.47%-ը։ Այլ քարտերի (այդ թվում American Express) քանակը 43,717 (-767) է՝ քարտերի ընդհանուր թվի 1.80%-ը։

Շրջանառության մեջ գտնվող քարտերից 1,084,709 հաշվարկային են, որից 1,077,627՝ ֆիզիկական անձանց և 7,082՝ իրավաբանական։ Դեբետային քարտերի թիվը 1,127,236 է, որից 1,115,692 ֆիզիկական անձանց և 11,544՝ իրավաբանական, իսկ վարկային քարտերի քանակը 217,467 է, որից 21,091՝ ֆիզիկական անձանց և 385՝ իրավաբանական։

Մագնիսական ժապավենով քարտերի քանակը 971,400 է, միկրոպրոցեսորային քարտերի թիվը 207,209 է, միկրոպրոցեսորային (NFC) քարտերի թիվը 469,122 է, հիբրիդ քարտերի թիվը 781,688 է։

 

Share