Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 11/09/20

ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 83,643,638 ԱՄՆ դոլար 487.04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  84,586,895 ԱՄՆ դոլար 489.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,700,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 488,85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

 EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,689,099 եվրո 574,06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  15,369,772 եվրո 579,37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,203,995,757 ՌԴ ռուբլի 6.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,103,912,840 ՌԴ ռուբլի 6.52 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 6-ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.3 մլն ԱՄՆ դոլար:

Share