Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը նվազեցվել է 0.25 տոկոսային կետով

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ սեպտեմբերի 15-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 4.25%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 5.75%:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 2.75%:

Share