Categories: Ֆինանսական

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արկադի Խաչատրյանը

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը:

Խաչատրյանն ընտրվեց ԱԺ-ում փակ գաղտնի քվեարկության արդյունքում: 132 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էին 100-ը, «կողմ» է քվեարկել 96 պատգամավոր, «դեմ»՝ 4:

Մանե Թանդիլյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հետո հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր էր մնացել: «Լուսավոր Հայաստանն» առաջարկել էր հենց Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:

Share