Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 15/09/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 4.70%-ով և կազմել 38.99 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 4.07%-ով և կազմել 41.18 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.37%-ով և կազմել 1967.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.76%-ով և կազմել 27.44 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.22%-ով և կազմել 980.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.11%-ով և կազմել 1787.50 դոլար, պղնձի գինն աճել է 0.49%-ով և կազմել 6762.00 դոլար, կապարի գինը չի փոխվել և կրկին կազմել է 1900.00 դոլար, նիկելի գինն աճել է 1.12%-ով և կազմել 15134.00 դոլար, անագի գինն աճել է 1.05%-ով և կազմել 18114.00 դոլար, ցինկի գինն աճել է 1.04%-ով և կազմել 2476.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.19%-ով և կազմել 18364.00 դոլար, կոբալտի գինն աճել է 0.03%-ով և կազմել 33210.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.01%-ով և կազմել 27995.60 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.52%-ով և կազմել 3401.20 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.21%-ով և կազմել 11190.32 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 15-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 13217.67 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 5067.93 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.32%-ով և կազմել 6105.54 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 2.05%-ով և կազմել 1253.68 կետ:

Share