Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 24/09/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում սեպտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.77%-ով և կազմել 40.49 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 1.79%-ով և կազմել 42.09 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում սեպտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.68%-ով և կազմել 1871.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 4.41%-ով և կազմել 23.18 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.69%-ով և կազմել 849.90 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) սեպտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 1.48%-ով և կազմել 1759.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.14%-ով և կազմել 6707.00 դոլար, կապարի գինը նվազել է 1.40%-ով և կազմել 1873.00 դոլար, նիկելի գինը նվազել է 1.23%-ով և կազմել 14414.00 դոլար, անագի գինն աճել է 0.30%-ով և կազմել 18100.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.99%-ով և կազմել 2440.50 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 18519.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 34200.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 26815.44 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.30%-ով և կազմել 3246.59 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.37%-ով և կազմել 10672.27 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում սեպտեմբերի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 12606.57 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.83%-ով և կազմել 4762.62 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.30%-ով և կազմել 5822.78 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.57%-ով և կազմել 1188.98 կետ:

Share