Ֆինանսական

Հայաստանի վարկային կազմակերպությունների միություն. ԿԱՐԵՎՈՐ՝ զորակոչված կամ կամավորագրված բանկերի հաճախորդների համար

Հայաստանի վարկային կազմակերպությունների միությունը ՀՀ Կենտրոնական բանկի հետ քննարկման արդյունքում, որոշել է՝ ռազմական դրությամբ պայմանավորված՝ վարկային կազմակերպությունների զորակոչված կամ կամավորագրված հաճախորդների վարկերի ամսական մարումները սեպտեմբերի 27-ից հետո չկատարելու դեպքում, տարածքային զինկոմիսարիատների կողմից տրված տեղեկանքի հիման վրա ուշացում չհամարել և չարտացոլել վարկային ռեգիստրում։

Տույժեր և տուգանքներ տվյալ ժամանակահատվածի համար չեն կիրառվի։

Share