Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 30/10/2020

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 26-ից հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84,881,513 ԱՄՆ դոլար 491.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 88,200,586 ԱՄՆ դոլար 494.93 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 13,224,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 493,18 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,432,272 եվրո 579,22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 16,078,680 եվրո 585,24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,569,844,523 ՌԴ ռուբլի 6.34 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,124,511,673 ՌԴ ռուբլի 6.44 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 75.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 18.9 մլն ԱՄՆ դոլար:

Share