Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. Բագրատաշենի և Գոգավանի անցակետերում դեկտեմբերի 1-ից վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատարների մուտքը և ելքը

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 1-ից Բագրատաշենի մաքսակետն անցնում է բնականոն աշխատանքի և վերականգնվում է բոլոր տեսակի բեռնատար տրանսպորտային միջոցների անխափան մուտքը և ելքը տվյալ անցակետով։

Կոմիտեն միաժամանակ հայտնում է, որ դեկտեմբերի 1-ից վերականգնվում է նաև Գոգավանի մաքսակետի բնականոն աշխատանքը: Հիշեցնենք, որ այն ժամանակավորապես դադարեցվել էր՝ վրացական կողմում ճանապարհների վերանորոգման նպատակով։

Share