Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 02/12/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 2.61%-ով և կազմել 45.27 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 2.66%-ով և կազմել 48.26 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 1.38%-ով և կազմել 1838.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.34%-ով և կազմել 24.18 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.33%-ով և կազմել 1019.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 1.48%-ով և կազմել 2052.50 դոլար, պղնձի գինը նվազել է 0.42%-ով և կազմել 7649.00 դոլար, կապարի գինը նվազել է 2.52%-ով և կազմել 2073.50 դոլար, նիկելի գինը նվազել է 1.45%-ով և կազմել 16150.00 դոլար, անագի գինը նվազել է 0.61%-ով և կազմել 18850.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.38%-ով և կազմել 2787.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.33%-ով և կազմել 19797.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 32390.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 29883.79 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.18%-ով և կազմել 3669.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.05%-ով և կազմել 12349.37 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 2-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.52%-ով և կազմել 13313.24 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.02%-ով և կազմել 5583.01 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 6463.39 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.86%-ով և կազմել 1335.44 կետ:

Share