Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 04/12/20

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 70,316,845 ԱՄՆ դոլար 506.34 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 83,468,795 ԱՄՆ դոլար 510.30 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 2,150,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 510,47 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,658,188 եվրո 607,07 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  24,547,353 եվրո 613,38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,613,435,186 ՌԴ ռուբլի 6.69 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 896,960,433 ՌԴ ռուբլի 6.82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 23-29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 79.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 31.5 մլն ԱՄՆ դոլար:

Share