Ֆինանսական

Հունվարին Կուբայում կսկսեն երկրի դրամական համակարգի բարենորոգումը

Կուբայի ղեկավարությունը 2021 թվականի հունվարին կսկի հանրապետության ֆինանսական համակարգի բարենորոգումը, որը ենթադրում է շրջանառությունից կուբայական փոխարկելի պեսոյի՝ կղզում երկու պաշտոնական ազգային արժույթներից մեկի հանումը, որը գոյություն ունի 1994 թվականից:

Դեկտեմբերի 10-ին այդ մասին պետական հեռուստատեսության եթերում հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը:

«Ստեղծված են բոլոր պայմանները 2021 թվականի հունվարի 1-ից դրամական համակարգի կանոնավորում սկսելու համար՝ մեկ դոլարի դիմաց 24 կուբայական պեսո միասնական փոխարժեքով»,- հայտարարել է պետության ղեկավարը:

Կուբան 1994 թվաւկանից ունի երկու պաշտոնական արժույթ. կուբայական պեսո եւ կուբայական փոխարկելի պեսո, որը սահմանման պահից նախատեսված է եղել հանրապետության տարածքում ամերիկյան դոլարի փոխարինման համար: Այս պահին քաղաքացիների համար փոխարկելի պեսոյի պաշտոնական փորաժեքն է մեկ դոլար կամ 24 կուբայական պեսո, ձեռնարկությունների համար՝ մեկ դոլար կամ մեկ կուբայական պեսո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share