Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական Բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 11/12/2020

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 7-11-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 70,650,608 ԱՄՆ դոլար 514.15 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 80,857,310 ԱՄՆ դոլար 517.91 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 15,551,324 եվրո 621,22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 28,544,672 եվրո 627,92 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,455,509,118 ՌԴ ռուբլի 6.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 799,307,241 ՌԴ ռուբլի 7.11 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 23.1 մլն ԱՄՆ դոլար:

Share