Բաժին. Ֆինանսական

Դավիթ Խաժակյան. Հայկ Մարությանը Երևանի 2021թ. բյուջեով նախատեսել է շուրջ 1 միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ

«Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու ֆինանսավարկային հանձնաժաղովի այն նիստը, որում քննարկվում էր 2021 թվականի քաղաքի բյուջեն և հարակից այլ նախագծեր: Տարվա մեջ սա ավագանու կարևորագույն որոշելիք հարցերից մեկն է, եթե ոչ ամենակարևորը:

Նիստին ֆիզիկապես ներկա էր ավագանու չորս անդամ, որոնցից մեկը ես էի: Հանձնաժողովն ունի 16 անդամ, որոնցից 13-ը Իմ Քայլը խմբակցության ներկայացուցիչներն են:

Այսքանն է համայնքին ծառայելու իրենց պատրաստակամությունը: Թողնես միայն ֆեյսբուքում գրեն, ջնջեն, լայքեն ու տարածեն:

Իդեպ, Հայկ Մարությանի ներկայացրած բյուջեով 2021 թվականի համար նախատեսվել է շուրջ մեկ միլիարդ դրամ պարգևատրման ֆոնդ:», – իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը։

Share