Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 18/12/20

ՀՀ  կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ դեկտեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 123,959,539 ԱՄՆ դոլար 521.67 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  127,275,408 ԱՄՆ դոլար 525.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 1,272,793 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 523,62 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,546,630 եվրո 633,50 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  19,855,889 եվրո 641,27 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,682,396,938 ՌԴ ռուբլի 7.12 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 991,103,090 ՌԴ ռուբլի 7.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Դեկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 32.4 մլն ԱՄՆ դոլար:

Share