Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 23/12/20

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 4.16%-ով և կազմել 48.33 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 4.13%-ով և կազմել 51.47 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.56%-ով և կազմել 1879.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.96%-ով և կազմել 25.95 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.46%-ով և կազմել 1023.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.84%-ով և կազմել 2006.50 դոլար, պղնձի գինը նվազել է 1.04%-ով և կազմել 7777.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.96%-ով և կազմել 1954.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.42%-ով և կազմել 16994.00 դոլար, անագի գինն աճել է 0.41%-ով և կազմել 20014.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.46%-ով և կազմել 2822.00 դոլար, մոլիբդենի գինն աճել է 1.07%-ով և կազմել 20944.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 32200.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.38%-ով և կազմել 30129.83 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 3690.01 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.29%-ով և կազմել 12771.11 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.26%-ով և կազմել 13587.23 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.11%-ով և կազմել 5527.59 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 6495.75 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 1366.76 կետ:

Share