Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 28/12/20

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.93%-ով և կազմել 47.85 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 51.09 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.03%-ով և կազմել 1883.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 2.08%-ով և կազմել 26.49 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 1.83%-ով և կազմել 1046.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.68%-ով և կազմել 30403.97 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.87%-ով և կազմել 3735.36 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.74%-ով և կազմել 12899.42 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում դեկտեմբերի 28-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 1.49%-ով և կազմել 13790.29 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 1.20%-ով և կազմել 5588.38 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 6502.11 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.94%-ով և կազմել 1391.31 կետ:

Share