Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 12/01/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում հունվարի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 3.14%-ով և կազմել 53.89 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 3.16%-ով և կազմել 57.38 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում հունվարի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.48%-ով և կազմել 1858.90 դոլար, արծաթի ֆյուչերսների գինն աճել է 1.82%-ով և կազմել 25.67 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինն աճել է 2.12%-ով և կազմել 1086.20 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունվարի 12-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.85%-ով և կազմել 2025.00 դոլար, պղնձի գինն աճել է 0.31%-ով և կազմել 7991.50 դոլար, կապարի գինը նվազել է 0.38%-ով և կազմել 1984.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.64%-ով և կազմել 17671.00 դոլար, անագի գինն աճել է 0.92%-ով և կազմել 20920.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.14%-ով և կազմել 2792.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 22597.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 36500.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում հունվարի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.19%-ով և կազմել 31068.69 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.04%-ով և կազմել 3801.19 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.28%-ով և կազմել 13072.43 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում հունվարի 12-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.08%-ով և կազմել 13925.06 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.20%-ով և կազմել 5650.97 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 6754.11 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 1.25%-ով և կազմել 1484.96 կետ:

Share