Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 15/01/21

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունվարի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 87,216,915 ԱՄՆ դոլար 523.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 115,287,347 ԱՄՆ դոլար 526.53 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 1,300,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 526,35 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13,620,203 եվրո 636,88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 17,474,453 եվրո 643,37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,269,800,061 ՌԴ ռուբլի 7.06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 750,393,960 ՌԴ ռուբլի 7.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար:

Share