Ֆինանսական

Մեկ տարում ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը աճել է 8.5%-ով

ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2020թ. դեկտեմբերին կազմել է 518.9 դրամ, ինչը 8.5%-ով բարձր է 2019թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478.2 դրամ):

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2020թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 3.4% և 3.9% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.7% և 8.5% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գների 0.7% հավելաճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.3% նվազումով:

Share