Բաժին. Ֆինանսական

2020թ.-ին Հայաստանի բանկերի կողմից մուծված հարկերի ծավալը նվազել է 10.14%-ով

Պետական Եկամուտների Կոմիտեն հրապարակել է 2020թ. հունվար-դեկտեմբերի 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Խոշոր հարկատուների ցուցակում ներկայացված են նաև Հայաստանում գործող բանկերը։ 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսների արդյունքում բանկային ոլորտի առաջատար հարկատուն Ամերիաբանկն է։ Բանկի կողմից մուծված հարկերի ծավալը 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ նվազել է 35.29%-ով կամ 3.02 մլրդ դրամով՝ կազմելով 5.54 մլրդ դրամ։ Բանկն ընդհանուր ցուցակի 23-րդ հորիզոնականում է։

Երկրորդն ԱԿԲԱ բանկն է՝ 5.49 մլրդ դրամ վճարված հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 18.25%-ով կամ 1.23 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 24-րդն է։

Հայբիզնեսբանկը երրորդն է՝ 4.79 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 3.59%-ով կամ 0.18 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 29-րդ հորիզոնականում է։

Չորրորդ հորիզոնականում Արմսվիսբանկն է, որի մուծած հարկերի ծավալը կազմել է 4.55 մլրդ դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 57.85%-ով կամ 1.67 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 33-րդ հորիզոնականում է։

Արդշինբանկը հինգերորդն է՝ 4.07 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 12.20%-ով կամ 0.56 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 36-րդն է։

Վեցերորդ տեղում է Կոնվերս բանկը՝ 3.71 մլրդ դրամ վճարված հարկով։ 2019թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.89%-ով կամ 0.1 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 43-րդ հորիզոնականում է։

Յոթերորդ տեղում Ինեկոբանկն է՝ վճարած 3.47 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 28.98%-ով կամ 1.4 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 45-րդ հորիզոնականում է:

ՎՏԲ-Հայաստան բանկն ութերորդն է՝ 2.92 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 27.61%-ով կամ 0.63 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 59-րդ հորիզոնականում է։

Յունիբանկն իններորդն է՝ վճարած 2.88 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 2.41%-ով կամ 0.07 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 60-րդ է։

Հայէկոնոմբանկը 10-րդն է՝ 2.84 մլրդ դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 9.82%-ով կամ 0.31 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 62-րդ հորիզոնականում է։

Արարատբանկը 11-րդն է՝ վճարված 2.18 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 10.57%-ով կամ 0.26 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 81-րդ հորիզոնականում է։

Էվոկաբանկը 12-րդն է՝ 1.85 մլրդ դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 14.97%-ով կամ 0.24 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 98-րդ հորիզոնականում է։

Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստանը 13-րդն է՝ 1.68 մլրդ դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 29.64%-ով կամ 0.71 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 112-րդն է։

ԱյԴի բանկը 14-րդն է՝ վճարած 1.27 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 22.55%-ով կամ 0.37 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 146-րդ հորիզոնականում է։

Բիբլոս բանկը 15-րդն է՝ վճարած 0.87 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 1.03%-ով կամ 0.009 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակում 203-րդն է։

Մելլաթ բանկը 16-րդն է՝ 0.73 մլրդ դրամ հարկով։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 23.94%-ով կամ 0.23 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 242-րդ հորիզոնականում է։

Արցախբանկի կենտրոնական մասնաճյուղը 17-րդն է՝ 0.25 մլրդ դրամ։ 2019թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 16.13%-ով կամ 0.03 մլրդ դրամով։ Բանկն ընդհանուր ցուցակի 660-րդ հորիզոնականում է։

Բանկերի կողմից 2020թ․ հունվար-դեկտեմբերին ընդհանուր առմամբ մուծվել է 49.09 մլրդ դրամ հարկ, ինչը 2019թ. համադրելի ցուցանիշից պակաս է 10.14%-ով կամ 5.54 մլրդ դրամով։

Բանկերի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմում է ՀՀ 1,000 խոշոր հարկատուների կողմից մուծված հարկերի 4.97%-ը։ 2019թ.-ին նշված ցուցանիշը 5.15% էր։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 21/01/21 դրությամբ՝ 518.89 դրամ), ապա բանկերի կողմից մուծված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 94.6 մլն դոլար։

2020թ.-ին ծավալի ցուցանիշով ամենամեծ աճն արձանագրել է Արմսվիսբանկը՝ 1.67 մլրդ դրամ։ Տոկոսային ցուցանիշով առաջատար է ՎՏԲ-Հայաստան բանկը՝ +27.61%։

Share