Բաժին. Ֆինանսական

ՎՏԲ-Հայաստան Բանկ. արագ դրամական փոխանցումների համակարգով արտարժութային փոխանցումների վճարում ՀՀ դրամով

ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով առաջատարներից մեկը դրամական փոխանցումների ծավալով` իր հաճախորդներին առաջարկում է միջազգային դրամական փոխանցումների լայն հնարավորություններ: Բանկում սպասարկվում են արագ դրամական փոխանցումների 6 համակարգեր՝ MoneyGram, Unistream, IntelExpress, БЭСТ, Conversе Transfer, Telcell:

Իր հաճախորդներին մշտապես առաջարկելով սպասարկման նոր և հարմարավետ պայմաններ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է IntelExpress համակարգի միջոցով արտարժութային  փոխանցումների ՀՀ դրամով վճարման ծառայությունը: Տվյալ ծառայությունը թույլ է տալիս արտերկրից իրականացնել արտարժույթով  փոխանցումներ IntelExpress համակարգով՝ փոխանցված գումարը ՀՀ դրամով ստանալու հնարավորությամբ: Այդ նպատակով ուղարկողը փոխանցումն  իրականացնելիս պարզապես  նշում է գումարի տրամադրման եղանակը՝ ՀՀ դրամով:

Վրաստանից IntelExpress դրամական փոխանցումների համակարգով առկա է նաև ազգային արժույթով և ՀՀ դրամով դրամական փոխանցումներ իրականացնելու հնարավորություն՝ դրանով իսկ ստացողին ընձեռելով փոխանցման գումարը ՀՀ դրամով ստանալու հնարավորություն:

Վերոնշյալ հնարավորությունների շնորհիվ՝ փոխանցումը կատարելիս փոխանցողը տեղեկացվում է ՀՀ դրամով վճարման ենթակա գումարի մասին, որը հաշվարկվում է  համակարգի՝ փոխանցման պահին գործող ներքին փոխարժեքով:

Դրամական միջոցների փոխանցման սակագինը կազմում է  1-ից 3% (կախված ուղարկող երկրից):

IntelExpress արագ դրամական փոխանցումների համակարգը հաճախորդին հնարավորություն է ընձեռում արագ և հուսալի տարբերակով 10 րոպեի ընթացքում գումար փոխանցել իր հարազատներին, բարեկամներին, ընկերներին՝  աշխարհի  ավելի քան 44  երկրներ:

Իր հաճախորդների հարմարավետությունն առավելագույնս ապահովելու նպատակով՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարելավել իր հեռահար ծառայությունները և հաճախորդներին հնարավորություն է ընձեռում դրամական փոխանցումներ ստանալ հետևյալ ծառայություններից որևէ մեկի միջոցով՝ առանց մասնաճյուղեր այցելելու անհրաժեշտության․

  • լրացնելով կարճ օնլայն հայտ Բանկի կայքում՝ https://www.vtb.am/am/online-request/ հետևյալ հղմամբ
  • զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն` 87-87 հեռախոսահամարով
  • պատվիրելով հետադարձ զանգ Բանկի կայքում
  • Վիդեո Բանկ ծառայության միջոցով
  • Telcell վճարային տերմինալների միջոցով
  • ուղարկելով դիմում Mobile/Internet banking հավելվածներով:

Պարբերաբար դրամական փոխանցումներ ստացող հաճախորդներին ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել VTB-Transfer հատուկ քարտից, որը հաճախորդին  նաև տալիս է հնարավորություն՝ քարտին փոխանցումը մուտքագրվելու պահին փոխանցված գումարները արտոնյալ փոխարժեքով փոխարկելու, փոխանցված գումարը Բանկի բանկոմատներից ՀՀ դրամով անվճար ստանալու, փոխանցված գումարը Բանկի մասնաճյուղերում արտարժույթով կանխիկ անվճար ստանալու, ինչպես նաև՝ մինչև 1 մլն դրամ վարկային գիծ ստանալու հնարավորություն:

Բանկի դրամական փոխանցումների համակարգերի մասին մանրամասն  տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի կայքից՝  https://www.vtb.am/am/transfers հղմամբ, Բանկի մասնաճյուղերում  կամ զանգահարելով Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Share