Ֆինանսական

Տեղեկատվության և կապի ոլորտում ամենաբարձր միջին աշխատավարձն է՝ աճի երկրորդ ցուցանիշով

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-նոյեմբերին, նախնական տվյալներով, կազմել է 186 հազ. 167 դրամ (ավելի քան 382.8 ԱՄՆ դոլար) և նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել 4.2%-ով. ընդ որում, պետական հատվածում այդ ցուցանիշները կազմել են 165 հազ. 76  դրամ և 5.9%, իսկ ոչ պետական հատվածում՝ 196 հազ. 204 դրամ և 3.2%։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ վիճակագրական կոմիտեից, նախորդ տարվա առաջին տասնմեկ ամիսների համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձի ամենաբարձր աճը՝ 11.3% (մինչև 182 հազ. 135 դրամ) գրանցվել է մշակույթի, զվարճությունների և հանգստի բնագավառում, երկրորդ ամենաբարձր աճը՝ 11.2% (մինչև 476 հազ. 105 դրամ), արձանագրվել է տեղեկատվության և կապի ոլորտում, որին հաջորդում է շինարարությունը՝ աշխատավարձի չափի 201 հազ. 129 դրամ և անցյալ տարվա հունվար-նոյեմբերի համեմատ 9.7% աճով։ Ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում այդ ցուցանիշները կազմել են 174 հազ. 742 դրամ և 9.2%, կրթության ոլորտում՝ 126 հազ. 421 դրամ և 6.5%։ Ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 410 հազ. 844 դրամ և 2019-ի նույն ամիսների համեմատ աճել 5.1%-ով։

Share