Բաժին. Ֆինանսական

Կոնվերս բանկի անակնկալը սիրահարների տոների կապակցությամբ

2021թ.-ի հունվարի 30-ից փետրվարի 10-ը ներառյալ՝ սիրո տոներին ընդառաջ, մասնակցիր մեր ֆեյսբուքյան էջի մրցույթին և շահիր ռոմանտիկ ընթրիք՝ երկու հոգու համար։

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է “Կոնվերս Բանկ” ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ Կոնվերս Բանկ կամ Բանկ) ֆեյսբուքյան էջի համապատասխան գրառման մեկնաբանություններում նշել այն մարդուն, ում հետ կցանկանայիր գնալ ընթրիքի Վալենտինի օրը և գրել կարճ օրիգինալ սիրո խոստովանություն։

Ամենաշատ հավանություն հավաքած 20 մեկնաբանությունից պատահականության սկզբունքով կընտրենք 3 երջանիկ հաղթողներին։

Հաղթողը ընտրվելու է MiniWeb Tool հարթակի օգնությամբ։

Ռոմանտիկ ընթրիքը տեղի կունենա փետրվարի 14-ին, Verev (Վերև) ռեստորանում՝ ք.Երևան, Աբովյան 3 հասցեում։

ՄՐՑՈՒՅԹԻ ԿԱՆՈՆՆԵՐ

1. Մրցույթի արդյունքները կհայտարարվեն Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում 2020թ, փետրվարի 12-ին:

2. Կոնվերս Բանկն իրավունք ունի որակազրկելու մրցույթի ցանկացած մասնակցի, ով չի համապատասխանի մրցույթի պահանջներին

3. Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջում մրցույթի մասին հիմնական գրառման մեկնաբանություններում գրառում կատարելով և մրցույթին մասնակցելով՝ մասնակիցը ընդունում է մրցույթի կանոնները:

4. Մրցույթի մասնակցության պարտադիր պայմաններն են.

  • Մրցույթի մասնակիցները պետք է անպայման լինեն Կոնվերս Բանկի ֆեյսբուքյան էջի հետևորդ:
  • Մրցանակը կարող է ստանալ միայն հաղթողը՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում :
  • Մրցանակ ստանալուց հետո Բանկն ու մասնակիցը չունեն հետագա պարտավորություն:

5. Բանկը պատասխանատվություն չի կրում MiniWeb Tool հարթակի գործունեության համար:

6. Բանկը պատասխանատվություն չի կրում Verev (Վերև) ռեստորանի գործունեության համար և վերջինս իր հաճախորդների առջև պատասխանատվություն է կրում իր մատուցած ծառայությունների համար:

Share