Բաժին. Ֆինանսական

Ինչպե՞ս գնել Բիթքոին. հեշտ և վստահելի ճանապարհը

Վերջերս կրիպտոարժույթների շուկաներում ահռելի աճ է գրանցվում: Վստահ ենք` մտածել եք բիթքոինի մասին։ Հնարավոր է` նույնիսկ մտածել եք գնել կամ վաճառել այն, եթե արդեն իսկ չեք արել։

Nooor բլոկչեյնի հայկական ասոցիացիան ներկայացնում է բիթքոին ձեռք բերելու հեշտ և վստահելի եղանակը, որը թույլ կտա հնարավորինս խուսափել խարդախության ռիսկերից:

Գուցե գիտեք, որ կրիպտոակտիվների առուվաճառքի ամենատարածված տեղը կրիպտոբորսաներն են։ Բայց այստեղ հնարավոր է կորուստներ կրել, եթե չգիտեք, թե ինչ եք անում։ Միշտ կա գողության, խաբեության և պարզապես չափազանց բարձր միջնորդավճարի ռիսկ։ Գոյություն ունեն ավելի քան 30,000 կրիպտոբորսաներ։ Իսկ ինչպե՞ս հասկանալ` որն է լավագույնը։

Որտեղի՞ց գնել բիթքոին

Կան կրիպտոբորսաների մի քանի տեսակներ` կենտրոնացված, ապակենտրոնացված և միակարգ (peer-to-peer) կամ P2P շուկաներ:

Կենտրոնացված բորսան միջնորդ է հանդիսանում գնորդի և վաճառողի միջև։ Այն սկզբում վերցնում է և՛ վաճառողի, և՛ գնորդի գումարը կամ կրիպտոարժույթը, ապա համապատասխանեցնում է նրանց հարցումները: Յուրաքանչյուր կողմը ստանում է իր հարցմանը համապատասխան փող կամ կրիպտոարժույթ, իսկ բորսան երկու կողմերից գանձում է միջնորդավճար։ Գնորդն ու վաճառողն այդպես միմյանց չեն հանդիպում հարթակում։ Արդյունքում տեղի է ունենում արագ առուվաճառք, բայց բարձր միջնորդավճարների և անվտանգության լուրջ ռիսկերի հաշվին։

Ապակենտրոնացված կրիպտոբորսաներն առաջ եկան` պայքարելու այս թերության դեմ։ Առուվաճառքի պատվերները կատարվում են պաշտպանված սմարթ կոնտրակտի (smart contract) միջոցով, և օգտատերը շարունակում է լիարժեք վերահսկել իր կրիպտոակտիվները։ Բայց փոխարկման այս տարբերակը դեռ համեմատաբար քիչ տարածում ունի, և  գործարքի մյուս կողմին գտնելը հաճախ դժվար է։ Արդյունքում այսիպիսի շուկաներում իրացվելիությունը ցածր է, ինչը բացասական է ազդում գործարքների արագության վրա։

Եվ վերջապես կան P2P շուկաներ, որոնք համատեղում են այս երկու աշխարհների լավագույն կողմերը` արագությունն ու անվտանգությունը։ P2P շուկան ուղիղ կապ է ստեղծում վաճառողների և գնորդների միջև, այնպես, որ նրանք կարողանում են գործարքներ կատարել առանց միջնորդների։ Ներկայումս  ամենատարածված այսպիսի հարթակներից մեկը Paxful-ն է։

Ինչու՞ օգտվել P2P փոխարկումներից

Գումարն արագ, վստահելի և մատչելի ճանապարհով փոխանցման հնարավորությունը չափազանց կարևոր է կրիպտոյի ոլորտում։

Արագ և հարմար․ Հատկապես այս կետում է, որ P2P հարթակները գերազանցում են կենտրոնացվածներին։ Այստեղ դուք գործարքները կատարում եք անմիջապես մարդկանց հետ։ Ուստի, կան վճարման այնքան եղանակներ, որքան մարդիկ պատրաստ են ընդունել։ Այսպիսով, բացի սովորական բանկային փոխանցումներից և քարտային վճարումներից, MoneyGram-ը, PayPal-ը, WebMoney-ին, Qiwi-ին և անգամ նվեր քարտերն ընդունվում են որպես վճարման միջոց։ Ընդհանուր առմամբ, Paxful հարթակում հասանելի են վճարման ավելի քան 350 տարբերակներ, և դուք եք ընտրում ամենաարագ և հարմար եղանակը։ Փորձե՛ք համեմատել այս ցուցանիշը ցանակացած կենտրոնացված բորսայի հետ։

Անվտանգ․ Հաջորդ կետը, որտեղ P2P հարթակները փայլում են, անվտանգությունն է։ Իհարկե, գոյություն ունեն պետության կողմից կարգավորվող բազմաթիվ վստահելի կրիպտոբորսաներ, ինչպես օրինակ Binance-ը, Coinbase-ը կամ Kraken-ը: Բայց այն փաստը, որ դուք ստիպված եք փոխանցել ձեր կրիպտոն իրենց հաշվին մինչև առուվաճառքը, տեխնիկապես հնարավոր է դարձնում դրանք հաքերային հարձակման կամ գողության արդյունքում կորցնելը։ Կրիպտո ոլորտում ասում են` «Not your keys, not your coins», ինչը նշանակում է` կրիպտոարժույթը քոնը չէ, եթե դրանք կառավարելու բանալին տվել ես ուրիշին. այս դեպքում` կրիպտոբորսային: Բացի այդ, իշխանությունների կողմից հետաքննության դեպքում կարող են կասեցվել հարթակից գումարների դուրսբերումը: Վերջինս, օրինակ, պատահեց OKEx կրիպտոբորսայի հետ այս տարվա աշնանը։ Այսպիսի դեպքերում, դուք ստիպված եք սպասել մինչև հարթակը վերականգնի իր լիարժեք գործունեությունը։ Իրադարձությունների այսպիսի զարգացում անհնար է P2P շուկաների դեպքում, քանի որ բոլոր կրիպտոակտիվներն անմիջապես սեփականատերերի վերահսկողության տակ են, այլ ոչ թե հարթակի։

Ցածր գներ․ Եվ վերջապես, P2P հարթակներում կարիք չկա մուտքագրելու ձեր գումարը հարթակի հաշվին նախքան գործարքը, ինչպես դա արվում է սովորական բորսաների դեպքում։ Այսպիսով, ի տարբերություն կենտրոնացված հարթակների` այստեղ կրճատվում է մեկ քայլ և այդ քայլի հետ կապված ծախսերը։ Օրինակ, մի շարք հարթակներում կարող է գործել գումարի մուտքագրման մինչև 1% միջնորդավճար։ Միջազգային SWIFT փոխանցման դեպքում ստիպված կլինեք նաև վճարել մոտ 15 դոլար հավելյալ միջնորդավճար։ Եվ սովորաբար յուրաքանչյուր առուվաճառքի համար բորսան գանձում է առանձին միջորդավճար։ Իրավիճակը բոլորովին այլ է P2P հարթակների դեպքում։ Այստեղ դուք համաձայնության եք գալիս վաճառողի հետ` ամենաարագ և մատչելի վճարման եղանակի վերաբերյալ։

P2P շուկաների դերը կրիպտո ոլորտում

Կրիպտո ոլորտի զարգացմանը զուգընթաց առաջ է գալիս նաև բիթքոինի առուվաճառքի արագ, հուսալի ու ավտանգ ճանապարհի անհրաժեշտությունը։ Բազմաթիվ P2P հարթակներ կատարում են կրիպտոարժույթների փոխարկումներ։ Դրանցից են` Paxful, Coinffeine, LocalBitcoins և այլն։ Այս հարթակներից յուրաքանչյուրն ունի իր անվտանգության համակարգը, որը կանխում է խարդախությունը և ապահովում անվտանգ փոխանցումներ։ Օրինակ, Coinffeine-ն ունի պարտադիր ավանդադրման պայման: Մինչ գործարքի սկիզբը մասնակիցները պետք է որոշակի քանակի բիթքոին մուտքագրեն հարթակ։ Եթե ամեն ինչ լավ է ընթանում, այս գումարները հետ են վերադարձվում։ LocalBitcoins-ը թույլ է տալիս մասնակիցներին անձամբ հանդիպել և իրականացնել գործարքը։ Այս կերպ նրանք համոզվում են, որ այն հաջողությամբ կատարված է։ Paxful-ը ամենաշատ խորհուրդ տրվող հարթակներից մեկն է և հսկայական տարածվածություն է գտել կրիպտո օգտատերերի շրջանակում: Այժմ եկեք հասկանանք, թե ինչու է մեզ դուր գալիս այս հարթակը, և ինչպես այն կարող է հեշտացնել ձեր «կրիպտո» կյանքը։

Ի՞նչ է Paxful-ը։

Paxful-ը կրիպտոարժույթների P2P փոխանցումների միջազգային հարթակ է։ Ընկերությունը հիմնվել է 2015 թվականին Նյու Յորքում և ներկայումս ունի ավելի քան 4.8 միլիոն օգտատեր ողջ աշխարհում։ Paxful-ի առաքելությունը յուրաքանչյուր օգտատիրոջը` սեփական ֆինանսներն  ինքնուրույն տնօրինելու հնարավորություն տալն է։

Ինչպե՞ս է այն աշխատում

Paxful-ի աշխատանքը լավագույնս հասկանալու համար, պատկերացրեք առուվաճառքի օնլայն հարթակ, բայց կրիպտոյի համար. օրինակ` eBay: Այս առումով Paxful-ն ավանդական շուկայի ժամանակակից տարբերակն է, որտեղ վաճառողն ու գնորդն անմիջապես հաղորդակցվում են միմյանց հետ, համաձայնեցնում  գործարքի պայմանները և վճարման միջոցը։ Այլ միջնորդների` օրինակ բանկի մասնակցության կարիքն այլևս չկա։ Այսպիսով, երբ գնում եք բիթքոին այս կայքում, ստիպված չեք որևէ միջնորդավճար վճարել հարթակին։ Ձեր գումարը փոխանցվում է միանգամից վաճառողին։ Եվ միայն վաճառողն է միջնորդավճար վճարում, ինչպես դա լինում է eBay-ում։ Paxful-ը միայն բիթքոինի և թեդերի (Tether) առուվաճառքի հնարավորություն է ընձեռում հարթակում։ Այնուամենայնիվ, դուք կարող եք գնել դրանք այլ կրիպտո ակտիվներով, ինչպես օրինակ ETH (էթեր), LTC (լայթքոին) կամ XRP (րիփլ)։ Paxful-ում BTC (բիթքոին) և USDT (թեդեր) առուվաճառքի համար հասանելի են ավելի քան 350 վճարման եղանակներ։ Ցանկացած օգտատեր կարող է տեղադրել բիթքոին գնելու կամ վաճառելու իր առաջարկը, սահմանել գինը և վճարման նախընտրելի տարբերակները։ Ուստի քիչ հավանական է, որ կկարողանաք բիթքոինի ավելի ցածր գին գտնել ներկայիս շուկայում։ Հարմարության համար կարող եք օգտագործել այլ օգտատերերի կողմից արդեն հրապարակված առաջարկները, որոնք խմբավորված են ըստ վճարման եղանակների: Այս առաջարկները հասանելի են կայքի յուրաքանչյուր այցելուի համար։ Ստուգե՛ք ինքներդ։

Որո՞նք են Paxful-ի առավելությունները

Paxful-ը պարզ է և արագ

Paxful-ի կարգախոսն է` «Պարզություն և արագություն»։ Ուստի, այն առաջարկում է պարզ ու հեշտ օգտագործողի ինտերֆեյս: Այստեղ չկան  գրաֆիկներ և աղյուսակներ, որոնք էկրանը դարձնում են խճճված ու անհասկանալի։ Լինելով P2P հարթակ` Paxful-ն առաջարկում է արագ և անվտանգ բիթքոին գնելու պարզագույն գործընթաց։

Paxful-ը ջանում է հարթակն առավել հարմար դարձնել օգտատերերի համար։ Այժմ բոլոր օգտատերերը կարող են մուտքագրել իրենց բանկային տվյալներն իրենց հաշվի կարգավորումներում` ավելի արագ բանկային փոխանցումների համար։ Առաջարկ տեղադրելիս կարող եք ընտրել տվյալ տարբերակը, և գործարքը սկսվելուն պես ձեր հաշվի տվյալներն ավտոմատ կերպով կփոխանցվեն մյուս մասնակցին։ Այս տարբերակն օգնում է երկու կողմերին խնայել ժամանակ և խուսափել սխալներից։ Մեկ այլ օգտակար առանձնահատկություն է այն, որ եթե նախկինում բիթքոին ուղարկելու համար անհրաժեշտ էր ստացողի դրամապանակի հասցեն, այժմ օգտատիրոջ անունը Paxful-ի հարթակում բավական է։ Այլևս ոչ մի շփոթմունք։

Paxful-ը վստահելի է

Ընկերությունը վերջերս հայտարարեց, որ օգտատերերի քանակը հասել է 4․8 միլիոն մարդու: Իսկ գործարքների ծավալը հատել է 4.6 միլիարդ ԱՄՆ դոլարը: Ընդ որում, միայն 1%-ից պակաս դեպքերում է առաջացել կողմերի միջև գործարքը վերանայելու անհրաժեշտություն։

Paxful-ն հուսալի է

Կրիպտո ոլորտում հեշտ է խարդախության զոհ դառնալը, և ոչ մի P2P հարթակ չի կարող միանգամայն երաշխավորել, որ կայքում խաբեբաներ չկան։ Միշտ կա ռիսկ։ Եվ դուք պետք է միշտ անեք առավելագույնը ձեր գումարի անվտանգությունն ապահովելու համար։ Այնուամենայնիվ, Paxful-ը նույնպես աշխատում է հնարավորինս պաշտպանել իր օգտատերերին։ Այն ձեզ ուղիղ կապում է վաճառողի հետ։ Բայց որպեսզի ոչ ոք չկարողանա փախչել մյուս կողմի գումարով մինչև գործարքի ավարտը, հարթակը պահում է փոխարկվող կրիպտոարժույթն Էսքրոու (escrow) դրամապանակում։ Միայն այն բանից հետո, երբ կողմերը հաստատում են, որ գործարքը հաջողությամբ կատարվել է, կրիպտոարժույթը փոխանցվում է գնորդին։ Այս գործընթացն ապահովում է և՛ գնորդի, և՛ վաճառողի անվտանգությունը։ Բացի այդ, օգտատերերի վարկանիշների շնորհիվ ավելի հեշտ է գտնել հարթակում վստահելի գործընկերների։

Paxful-ի համար առաջնային է փոխանցումների անվտանգության անընդհատ բարելավումը։ Այդ պատճառով թիմը կենտրոնանում է օգտատերերին պաշտպանելու վրա հետևյալ կերպ`

  • Նույնականացման ընթացակարգ: Հարթակում գործարքներ կատարելու համար օգտատերը պետք է կատարի KYC (know your customer – ճանաչիր հաճախորդիդ) ընթացակարգը` անձի ինքնությունը հաստատելու համար։ Այս ստուգումը միտված է հարթակի անվտանգությունը բարելավելուն և գործարքներում խարդախության հավանականության նվազեցնելուն։
  • Շտապ աջակցության ցուցաբերում։ Վիճելի իրավիճակներում հարթակի աջակցության ծառայությունը պատասխանատու է լուծում գտնելու համար։ Ընկերության այս բաժնում աշխատում են 80 հոգի, ովքեր խոսում են մի քանի լեզուներով և գտնվում են ժամային տարբեր գոտիներում։

Ձեր անվտանգությունն ապահովող հատկանիշներից բացի, հարթակն ունի մեկ այլ հիանալի առանձնահատկություն։

Բիթքոինով կարող եք նվեր քարտեր գնել ու վաճառել

Արդյո՞ք հիանալի հնարավորություն չէ` վերածել բիթքոինի ներդրումի այն նվեր քարտերը, որոնք միևնույն է, չէիք օգտագործելու։ Դուք կարող եք անել դա Paxful-ի հետ։ Ավելին, կարող եք բիթքոինով գնել աշխարհի ամենահայտնի նվեր քարտերը մինչև 50% զգալի զեղչով, ինչպես օրինակ Steam, Amazon, eBay կամ iTunes։ Ընտրելով «Sell Bitcoin» և վճարման տարբերակը` «Discount Gift Cards»` ձեր էկրանին անմիջապես կհայտնվեն առաջարկներ աշխարհի տարբեր ապրանքանիշների նվեր քարտերի շահավետ գնման համար։

Paxful-ի թիմն այս դեպքում ևս միջոցներ է ձեռնարկում գործընթացի անվտանգությունն ապահովելու համար։ Օրինակ, հարթակում կտրականապես արգելվում է նվեր քարտերի վերավաճառքը, և վերավաճառողները հեշտությամբ հայտնաբերվում ու արգելափակվում են։ Այնպես որ, կարող եք օգտվել այս հնարավորությունից` համոզված լինելով, որ ամեն ինչ աշխատում է` ինչպես հարկն է:

Ինչպե՞ս գնել բիթքոին Paxful-ում

Paxful-ում բիթքոին գնելը շատ ավելի հեշտ է, քան դուք կարծում եք։ Հարթակում գրանցվելուց անմիջապես հետո դուք ստանում եք անվճար բիթքոին դրամապանակ։ Այնուհետև դուք կարող եք գնել և վաճառել կրիպտոարժույթ հետևյալ 3 պարզ քայլերի միջոցով`

  1. Ընտրե՛ք ձեր նախընտրելի վճարման եղանակը
  2. Մուտքագրե՛ք գումարը, որը ցանկանում եք փոխարկել
  3. Սեղմե՛ք գնել բիթքոին հիմա

Հուսով եմ` դուք համոզվեցիք, որ բիթքոին գնելը նույնքան հեշտ է, որքան օնլայն խանութից գնում կատարելը։ Կարևորը` միշտ անվտանգ, արագ, հարմարավետ և մատչելի տարբերակներ փնտրելն է։ Եվ Paxful-ը հենց դա է ապահովում։ Ժամանակն է` գտնելու լավագույն գործարքները։

Share