Ֆինանսական

Մարտին Գալստյան. Հայաստանը 750 միլիոն դոլարի եվրոբոնդեր է թողարկել

Թողարկվել են 750 մլն դոլարի եվրոբոնդեր՝ 10 տարի ժամկետայնությամբ, 3.875 տոկոս եկամտաբերությամբ։ Այս մասին հայտնեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ ԿԲ-ի՝ վերջին ամիսներին արձանագրվում է միջազգային ֆինանսական շուկաներում երկրի ռիսկի հավելավճարի գնահատականի որոշակի բարելավում:

Այս տարվա ապրիլին ռիսկի հավելավճարը եղել է մոտ 600 բազիսային կետ, հետո այն որոշակիորեն իջել է, եկել-հասել է 300 բազիսային կետ հունիս-հուլիս ամիսների ընթացքում: Պատերազմի ընթացքում բարձրացել է  մինչև 600, այս պահի դրությամբ մոտ կրկնակի նվազել է:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ 750 մլն դոլարը պետք է գումարել Հայաստանի պետական պարտքին՝ Գալստյանն ասաց, որ եթե սրա հաշվին չի իրականացվելու նախկինում թողարկածի վաղաժամ մարում, ապա՝ այո։

Share