Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 18/02/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում փետրվարի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.78%-ով և կազմել 59.38 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.47%-ով և կազմել 62.87 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում փետրվարի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.89%-ով և կազմել 1766.20 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.59%-ով և կազմել 26.71 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 2.63%-ով և կազմել 1252.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) փետրվարի 18-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 3.60%-ով և կազմել 2161.00 դոլար, պղնձի գինն աճել է 2.52%-ով և կազմել 8631.00 դոլար, կապարի գինն աճել է 1.13%-ով և կազմել 2146.50 դոլար, նիկելի գինն աճել է 1.87%-ով և կազմել 19003.00 դոլար, անագի գինն աճել է 4.18%-ով և կազմել 25250.00 դոլար, ցինկի գինն աճել է 0.78%-ով և կազմել 2859.50 դոլար, մոլիբդենի գինն աճել է 0.83%-ով և կազմել 27007.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 47000.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում փետրվարի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.38%-ով և կազմել 31493.34 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 3913.97 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.72%-ով և կազմել 13865.36 կետ:

Եվրոպական ինդեքսները նվազել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում փետրվարի 18-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 13886.93 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 5728.33 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 1.40%-ով և կազմել 6617.15 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 1.07%-ով և կազմել 1446.70 կետ:

 

Share