Ֆինանսական

Հարավային Կորեան կվերացնի Իրանին պատկանող 1 մլրդ դոլարի արգելափակումը

Հարավային Կորեան պատրաստ է վերացնելու Իրանին պատկանող 1 միլարդ դոլար գումարի միջոցներ: Փետրվարի 23-ին այդ մասին հայտարարել է Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:

«Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել համաձայնություն Իրանի Կենտրոնական բանկի ֆինանսական միջոցների օգտագործման շուրջը, որոնք արգելափակված են այդ երկրներում: Ըստ երեւույթին, սկզբնական փուլում Հարավային Կորեան մեզ կփոխանցի 1 միլիարդ դոլար»,- մեջբերում է նրա խոսքն Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:

Իրանական կողմի հայտարարության համաձայն՝ Հարավային Կորեան ԱՄՆ-ի պահանջով սառեցրել է Իրանին պատկանող 7 միլիարդ դոլար: Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ այդ գործողություններն անօրինական են եւ Իսլամական Հանրապետությունը կձգտի հասնելու դրանց վերադարձման, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Share