Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. Շաբաթական ամփոփ տվյալներ – 26/02/21

Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ փետրվարի 22-26-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 73,140,298 ԱՄՆ դոլար 525.01 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 87,314,081 ԱՄՆ դոլար 527.49 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 6,350,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք 527.22 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 18,929,621 եվրո 636.06 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 14,575,006 եվրո 642.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,293,240,450 ՌԴ ռուբլի 7.08 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 1,015,212,111 ՌԴ ռուբլի 7.17 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում նշված ժամանակահատվածում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:

Փետրվարի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 40.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 21.9 մլն ԱՄՆ դոլար:

Share