Ֆինանսական

Բանկերն արդեն մոտ 2 միլիարդ դրամով ներել են պատերազմում զոհվածների և նրանց հարազատների վարկերը

Հայաստանյան բանկերը ներել են Արցախյան պատերազմում զոհվածների և նրանց հարազատների վարկերը՝ մոտ 2 միլիարդ դրամով։

Բանկերի կողմից ներվող կամ ընդառաջվող վարկային մարումների հարցը, որը հարկային պարտավորություններ է  առաջացնում են բանկի մոտ, չեզոքացվում են, թեև շահութահարկ առաջանալու դեպքում բանկը չի վճարի շահութահարկ, այնուամենայնիվ, ներելու ամբողջ բեռը մնում է բանկի վրա:

«Այսինքն, բանկի կողմից հարկեր չեն վճարվելու այն մասով, որով ներումներն իրականացվել են, սակայն դա չի նշանակում, որ բանկը կոմպենսացվում է ամբողջությամբ իր կողմից ներված գումարի համար»,- հայտնում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Ըստ բանախոսի ունեցած վերջին տեղեկությունների՝ բանկերը բավականին մեծ թվով վարկեր են վերանայվել կամ ներվել։

«Շատ մեծ քանակի ներվել է զոհվածների և նրանց հարազատների վարկերը: Իմ ունեցած վերջին տվյալներով՝ մոտ 2 մլրդ դրամի չափով»,- հայտնում է Գալստյանն ու նկատում՝ վերանայման ու ներման գործընթացը շարունակվում է. մոտ 3 միլիարդ դրամի վարկ համակարգն իր միջոցների հաշվին, առանց որևէ օժանդակություն կամ աջակցություն ստանալու, ներելու է մեր զոհված, վիրավոր զինծառայողների և նրանց հարազատների ընտանիքներին:

Share