Ֆինանսական

Մարտին Գալստյան. Փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ, ունենք վարկերի ընդամենը 11 տոկոս աճ

Ընթացիկ տարվա փետրվարին՝ նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ, արձանագրվել է տրամադրված վարկերի աճ։ Ֆիզիկական անձանց դեպքում գրանվել է աճ՝ 9.4 տոկոսով, իրավաբանական անձանց դեպքում՝ 11,3 տոկոսով։

«Առանց փոխարժեքի փոփոխությունը հաշվի առնելու՝ այս տարվա փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ, մենք ունենք վարկերի ընդամենը 11 տոկոս աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է մոտ 375 մլրդ դրամ: Իրավաբանական անձանց վարկերն աճել են 11.3 տոկոսով, ֆիզիկական անձանց վարկերը՝ 9.4 տոկոսով», – հայտնում է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

Վերոնշալ դրամային ցուցանիշից 160 միլիարդ դրամը, ըստ Գալստյանի, պայմանավորված է եղել կառավարության կողմից իրականացված ծրագրային փաթեթով

Share