Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 16/03/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 0.22%-ով և կազմել 64.72 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.13%-ով և կազմել 68.22 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.16%-ով և կազմել 1734.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.18%-ով և կազմել 25.99 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.48%-ով և կազմել 1214.80 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 16-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 2201.00 դոլար, պղնձի գինը նվազել է 1.83%-ով և կազմել 8956.50 դոլար, կապարի գինն աճել է 0.18%-ով և կազմել 1965.50 դոլար, նիկելի գինը նվազել է 0.31%-ով և կազմել 16181.00 դոլար, անագի գինը նվազել է 0.18%-ով և կազմել 25220.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.39%-ով և կազմել 2822.50 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 26522.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 52610.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներ

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 32825.95 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.16%-ով և կազմել 3962.71 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 0.09%-ով և կազմել 13471.57 կետ:

Եվրոպական ինդեքսներն աճել են

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 16-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.66%-ով և կազմել 14557.58 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 6055.43 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.80%-ով և կազմել 6803.61 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.57%-ով և կազմել 1552.81 կետ:

Share