Բաժին. Ֆինանսական

ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է «Արդիս» ՍՊԸ-ին` նոր հնարավորություններ ընձեռելով գործունեության ընդլայնման համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը և «Արդիս» ՍՊԸ-ն 2019 թվականից համագործակցում են հաշվարկադրամարկղային ծառայությունների և փաստաթղթավարկային գործարքների շրջանակներում:

Վերջերս Բանկը ֆինանսավորել է ընկերությանը` բիզնեսի առջև դրված նպատակների իրականացման՝ մասնավորապես շրջանառու միջոցների համալրման և մատակարար գործընկերների նկատմամբ պարտավորությունների մարման նպատակով։

«Արդիս» ընկերությունը զբաղվում է սննդամթերքի և հացաբուլկեղենի, հրուշակեղենի և մսամթերքի արտադրության համար անհրաժեշտ բաղադրիչների, կաթնամթերքի և ճարպայուղային արտադրանքի, ինչպես նաև սննդային հավելումների և համեմունքների  ներմուծմամբ և մեծածախ վաճառքով: Ապրանքները ներմուծվում են եվրոպական շատ երկրներից՝ Ավստրիայից, Ֆրանսիայից, Իսպանիայից, ինչպես նաև Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից:

«Արդիս» ՍՊԸ-ն կաթնամթերքի միջազգային ֆրանսիական Lactalis կոնցեռնի բացառիկ ներկայացուցիչն է Հայաստանում, որը հանդիսանում է աշխարհում առաջին խոշորագույն կաթնամթերք արտադրողը և Եվրոպայում պանրի արտադրության առաջատարը:

Ընկերությունը Հայաստանում ներկայացնում է նաև ավստրիական Backaldrin ընկերությունը, որն առաջատարն է հացաբուլկեղենի և հրուշակեղենի սննդային բաղադրիչների արտադրության ոլորտում:

«Արդիսը» ներկայացնում է նաև ուկրաինական «DELTA WILMAR» ընկերությունը («SANIA» ապրանքանշան), ավստրիական «ESAROM» ընկերությունը, հանդիսանում է «PRESIDENT» (Ֆրանսիա-Իտալիա-Ռուսաստան-Ուկրաինա) ընկերության պաշտոնական գործընկերը, ներմուծում է ռուսական մի շարք ընկերությունների արտադրանքներ, ինչպիսիք են «Экоресурс», «Инчянский завод», «НМЖК» ընկերությունների խումբը («Хозяюшка»,  «Нежный», «Астория»  ապրանքանշաններ):

ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ արդյունավետ համագործակցությունն «Արդիս» ՍՊԸ-ին թույլ կտա իրականացնել բիզնեսի զարգացման նոր ծրագրեր, ընդլայնել առաջարկվող ապրանքների տեսականին` տեղական շուկայի պահանջարկին համապատասխան, բարձրացնել ներկրվող ապրանքատեսակների որակական և քանակական ցուցանիշները` հաշվի առնելով սննդի արդյունաբերության հիմնական միտումները և բարձրացնել ընկերության մրցունակությունը:

Միջին բիզնեսի  վարկավորումը և սպասարկումը ՎՏԲ-Հայաստան Բանկի համար առավել  կարևոր ոլորտներից է: Այդ պատճառով  Բանկը ռազմավարական նշանակություն է տալիս ճկուն բանկային պրոդուկտների և ֆինանսական գործիքների մշակմանն ու ներդրմանը, ֆինանսական ռեսուրսների հասանելիության ապահովմանը և այս սեգմենտի հաճախորդների բիզնեսի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը:

Բանկը կորպորատիվ հաճախորդներին մատուցում է ծառայությունների ամբողջական փաթեթ․ յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ կիրառվում է ֆինանսավորման անհատական ​​մոտեցում՝ հաշվի առնելով բիզնես գործունեության  առանձնահատկությունները:

ՎՏԲ-Հայաստան Բանկի փոքր և միջին բիզնեսի վարկավորման պրոդուկտների վերաբերյալ  առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Բանկի պաշտոնական կայքում՝ https://www.vtb.am/am/business/business-credits#! հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Share