Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 22/03/21

Նավթի գներ

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 0.18%-ով և կազմել 61.55 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 0.73%-ով և կազմել 64.06 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.54%-ով և կազմել 1734.50 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 2.58%-ով և կազմել 25.66 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 1.49%-ով և կազմել 1178.30 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 22-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինը նվազել է 0.16%-ով և կազմել 2223.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.66%-ով և կազմել 9017.50 դոլար, կապարի գինն աճել է 0.99%-ով և կազմել 1941.00 դոլար, նիկելի գինն աճել է 0.75%-ով և կազմել 16171.00 դոլար, անագի գինը նվազել է 2.31%-ով և կազմել 25350.00 դոլար, ցինկի գինը նվազել է 0.59%-ով և կազմել 2798.00 դոլար, մոլիբդենի գինը չի փոխվել և կրկին կազմել է 25419.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 52610.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.32%-ով և կազմել 32731.20 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.70%-ով և կազմել 3940.59 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.23%-ով և կազմել 13377.54 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 22-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.25%-ով և կազմել 14657.21 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.49%-ով և կազմել 5968.48 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.26%-ով և կազմել 6726.10 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.44%-ով և կազմել 1467.62 կետ:

Share