Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 23/03/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 6.11%-ով և կազմել 57.79 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 5.06%-ով և կազմել 60.82 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինը նվազել է 0.22%-ով և կազմել 1730.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 1.56%-ով և կազմել 25.26 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.25%-ով և կազմել 1175.40 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 23-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.49%-ով և կազմել 2234.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.05%-ով և կազմել 9013.00 դոլար, կապարի գինն աճել է 1.78%-ով և կազմել 1975.50 դոլար, նիկելի գինն աճել է 2.55%-ով և կազմել 16584.00 դոլար, անագի գինն աճել է 2.74%-ով և կազմել 26045.00 դոլար, ցինկի գինն աճել է 2.04%-ով և կազմել 2855.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 0.43%-ով և կազմել 25309.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 52610.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.94%-ով և կազմել 32423.15 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.76%-ով և կազմել 3910.52 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 1.12%-ով և կազմել 13227.70 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 23-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 14662.02 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.39%-ով և կազմել 5945.30 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.40%-ով և կազմել 6699.19 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 2.19%-ով և կազմել 1435.52 կետ:

Share