Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 24/03/21

Նավթի գներն աճել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում մարտի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինն աճել է 4.10%-ով և կազմել 60.16 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինն աճել է 4.44%-ով և կազմել 63.52 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում մարտի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.23%-ով և կազմել 1734.70 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.40%-ով և կազմել 25.16 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.12%-ով և կազմել 1174.00 դոլար:

Չափման միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):

LME. Գունավոր մետաղների գներ

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մարտի 24-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար սահմանվել են հետևյալ գները.

Ալյումինի գինն աճել է 0.67%-ով և կազմել 2249.00 դոլար, պղնձի գինը նվազել է 0.02%-ով և կազմել 9011.00 դոլար, կապարի գինը նվազել է 0.23%-ով և կազմել 1971.00 դոլար, նիկելի գինը նվազել է 2.42%-ով և կազմել 16183.00 դոլար, անագի գինը նվազել է 3.07%-ով և կազմել 25245.00 դոլար, ցինկի գինը նվազել է 1.02%-ով և կազմել 2826.00 դոլար, մոլիբդենի գինը նվազել է 1.57%-ով և կազմել 24912.00 դոլար, կոբալտի գինը չի փոխվել և կրկին կազմել է 52610.00 դոլար:

Չափման միավորը` 1 տոննա:

Ամերիկյան ինդեքսները նվազել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում մարտի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսը նվազել է 0.01%-ով և կազմել 32420.06 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 0.55%-ով և կազմել 3889.14 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 2.01%-ով և կազմել 12961.89 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում մարտի 24-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 0.35%-ով և կազմել 14610.39 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.03%-ով և կազմել 5947.29 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.20%-ով և կազմել 6712.89 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.12%-ով և կազմել 1437.18 կետ:

Share