Բաժին. Ֆինանսական

2021թ. հունվար-փետրվարին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,493 դրամ

2021թ. հունվար-փետրվար ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 190,493 դրամ։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից։

Նշենք, որ 2020թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 0.8% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 2.2%-ով և կազմել 165,238 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 0.4%-ով և կազմել 203,045 դրամ։

Հիշեցնենք, որ աշխատավարձի հաշվարկի համար կարող եք օգտվել «Բիզնես 24»-ի աշխատավարձի հաշվիչից։

Share