Բաժին. Ֆինանսական

Նավթի, թանկարժեք և գունավոր մետաղների գներ, ԱՄՆ և եվրոպական ինդեքսներ – 05/04/21

Նավթի գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաներում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.

Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսայում նավթի WTI (Light Sweet) տեսակի գինը նվազել է 3.25%-ով և կազմել 59.25 դոլար, իսկ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսայում նավթի Brent տեսակի գինը նվազել է 3.38%-ով և կազմել 62.67 դոլար:

Չափման միավորը` 1 բարել (158.98 լիտր):

NYMEX. Թանկարժեք մետաղների գներ

Նյու-Յորքի NYMEX բորսայում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները.

Ոսկու ֆյուչերսների գինն աճել է 0.23%-ով և կազմել 1734.30 դոլար, արծաթի ֆյուչերսների գինը նվազել է 0.44%-ով և կազմել 24.94 դոլար, իսկ պլատինի ֆյուչերսների գինը նվազել է 0.04%-ով և կազմել 1213.60 դոլար:

Ամերիկյան ինդեքսներն աճել են

ԱՄՆ ֆոնդային բորսաներում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 1.13%-ով և կազմել 33527.19 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.44%-ով և կազմել 4077.91 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 1.67%-ով և կազմել 13705.59 կետ:

Եվրոպական ինդեքսներ

Եվրոպական ֆոնդային բորսաներում ապրիլի 5-ին կայացած առևտրային շրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 15107.17 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 6102.96 կետ, բրիտանական FTSE ինդեքսը չի փոխվել և կրկին կազմել է 6737.30 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսը նվազել է 0.65%-ով և կազմել 1457.13 կետ:

Share